17:04  ,  17 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Կասպեր Շմեյխելը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Շմեյխելը հավաքել է ձայների 36 տոկոսը։ Նա առաջ է անցել Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահներ Յան Օբլակից, որը հավաքել է 31 տոկոս ձայն։ Թեկնածուների թվում էին նաեւ հարձակվողներ Կիլիան Մբապեն («Մոնակո», 18 տոկոս) ու Պաուլո Դիբալան («Յուվենտուս», 16 տոկոս)։

Հիշեցնենք, որ Կասպեր Շմեյխելը իսպանական «Սեւիլիայի» դեմ դիմակայության (1:2, 2:0) արդյունքում սահմանել էր Չեմպիոնների լիգայի ռեկորդ։ Նախկինում ոչ մի դարպասապահի չէր հաջողվել Չեմպիոնների լիգայում 11 մետրանոց հարված հետ մղել փլեյ-օֆֆի առաջին ու պատասխան խաղերում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում