10:12  ,  16 մարտի, 2017

UFC-ի ղեկավար. Մեյվեզերն ու Մաքգրեգորը հեռու են փոխհամաձայնության գալուց

UFC-ի ղեկավար Դուեյն Ուայթը հերքել է լուրերը, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) եւ UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի միջեւ մենամարտի օրը հայտնի է: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ մենամարտը տեղի է ունենալու հունիսի 10-ին Լաս Վեգասում:

«Կողմերն այնքան հեռու են փոխհամաձայնության գալուց, որքան ամիսներ առաջ: Մենամարտի օրը հայտնի չէ: Հունիսի 10-ի մասին խոսակցությունները սուտ են»,- Դուեյն Ուայթի խոսքը մեջբերում է TMZ-ն:

Հիշեցնենք, որ 40-ամյա Մեյվեզերը վերջերս հայտարարել էր կարիերան վերսկսելու մասին, որպեսզի մենամարտի Մաքգրեգորի հետ: Նախորդ տարի Քոնոր Մաքգրեգորը բռնցքամարտի լիցենզիա էր ստացել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Վերջին շրջանում իռլանդացի մարտիկն անցկացնում է բռնցքամարտի մարզումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում