12:12  ,  15 մարտի, 2017

«Յուվենտուս» - «Պորտու», «Լեսթեր» - «Սեւիլիա» խաղերի լավագույն ֆուտբոլիստները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի երրորդ խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստներին:

«Յուվենտուս» - «Պորտու» (1:0) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը 11 մետրանոցից խփել էր միակ գոլը:

«Լեսթեր» - «Սեւիլիա» (2:0) խաղի լավագույն ֆուտբոլիստը դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելն է, որն անգլիական ակումբի մի քանի անգամ փրկել էր գոլից եւ հետ մղել նաեւ 11 մետրանոց հարված:

Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենտուսը» եւ Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» նվաճել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում