00:06  ,  10 մարտի, 2017

Հենրիխ Մխիթարյանը կրկնեց Ուեյն Ռունիի ռեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գրավելով «Ռոստովի» դարպասը, կրկնել է անգլիական ակումբի ռեկորդներից մեկը եվրագավաթներում, գրում է Goal.com-ը:

Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիից հետո Հայաստանի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 3 խաղում անընդմեջ: Ռունին այդ ռեկորդը սահմանել էր 2010-ի մարտին:

Եվրոպայի լիգայի նախորդ 2 խաղերում Մխիթարյանը գրավել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» եւ ուկրաինական «Զարյայի» դարպասը:

Հիշեցնենք, որ Ռոստովում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ մկանային վնասվածքից վերականգնված եւ 2 խաղ բաց թողած հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում