16:07  ,  7 մարտի, 2017

Հայ դարպասապահը կխաղա Ավստրիայում

«Գանձասար-Կապանի» դարպասապահ Տիգրան Դավթյանը կարիերան կշարունակի Ավստրիայում:

24-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Ավստրիայի Չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Էլեկտրա» ակումբ, հաղորդում է transfermarkt-ը:

Տիգրան Դավթյանը 2016-ի սկզբնամասում էր տեղափոխվել «Գանձասար-Կապան», որի հիմնական դարպասապահը չէր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում