11:35  ,  3 մարտի, 2017

NBA. Ուեստբրուկի 45 միավորները չօգնեցին «Օկլահոմային», «Գոլդեն Սթեյտը» եւս պարտվեց

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» hյուրընկալվելիս 87:94 հաշվով պարտվել է «Չիկագոյին»՝ կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը: «Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Ստիվեն Կարին վաստակել է 23 միավոր եւ ճանաչվել խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Ռասել Ուեստբրուկի 45 միավորները չեն օգնել «Օկլահոմային», որն արտագնա պարտություն է կրել «Պորտլենդից»՝ 109:114:

NBA, կանոնավոր առաջնություն

«Չիկագո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 94:87 (19:26, 28:25, 32:22, 15:14)

«Պորտլենդ» – «Օկլահոմա»՝ 114:109 (26:24, 31:36, 24:25, 33:24)

«Ֆինիքս» – «Շառլոտ»՝ 120:103 (28:32, 33:26, 33:33, 26:12)

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news