12:06  ,  28 փետրվարի, 2017

NBA. Ստիվեն Կարիի հակառեկորդն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» եւ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հաղթանակներ են տարել:

«Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Ստիվեն Կարին «Ֆիլադելֆիայի» դեմ խաղում կրկնել է 3 միավորանոց անհաջող նետումների հակառեկորդը: Նա կատարել է 11 նետում, որոնցից ոչ մեկը դիպուկ չի ստացվել: Այդ խաղում Կարին վաստակել է 19 միավոր: Ամերիկացին կարիերայում երկրորդ անգամ է գրանցում այսպիսի անհաջողություն: Այդ հակառեկորդը պատկանում է նաեւ Տրեյ Բյորկին ու Անտուան Ուոկերին, հայտնում է The Score-ը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Տորոնտոյի» խաղացող Դեմար Դերոզանի հաղթական նետումը «Նյու Յորքի» դեմ խաղի վերջին վայրկյաններին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 108:119 (31:32, 25:27, 24:34, 28:26)

«Քլիվլենդ» – «Միլուոկի»՝ 102:95 (27:25, 25:25, 25:23, 25:22)

«Նյու Յորք» – «Տորոնտո»՝ 91:92 (25:21, 28:19, 14:23, 24:29)

«Բոստոն» – «Ատալանտա»՝ 98:114 (24:24, 23:27, 24:33, 27:30)

«Դալաս» – «Մայամի»՝ 96:89 (22:31, 33:23, 23:15, 18:20)

«Հյուսթոն» – «Ինդիանա»՝ 108:117 (31:20, 27:39, 22:29, 28:29)

«Սակրամենտո» – «Մինեսոտա»՝ 88:102 (25:20, 19:40, 21:17, 23:25)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում