20:43  ,  27 փետրվարի, 2017

Աղվան Պապիկյանը վերադարձել է խաղադաշտ ծանր վնասվածքից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Աղվան Պապիկյանը վերականգնվել է ծանր վնասվածքից հետո եւ մասնակցել է լեհական «Բելխատուվայի» հերթական ստուգողական հանդիպմանը, հաղորդում է gksbelchatow.com-ը:

23-ամյա Աղվան Պապիկյանը փոխարինման է դուրս եկել «Օլիմպիայի» դեմ հանդիպման 60-րդ րոպեին: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» եւ «Ուլիսի» նախկին խաղացողը ծնկահոդի վնասվածք էր ստացել 2016թ. օգոստոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում