16:45  ,  27 փետրվարի, 2017

Անչելոտին ֆավորիտներ չի տեսնում Չեմպիոնների լիգայում

Մյունխենի «Բավարիայի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծիք է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում չկան ֆավորիտներ:

«Չեմպիոնների լիգայում շատ հավասար պայքար է ստացվել նախորդ տարիների համեմատ: «Բարսելոնան» գրեթե դուրս է մնացել: Այնպես որ, ես չեմ տեսնում ֆավորիտներ: Ընդհակառակը, ստեղծվել է անհասկանալի վիճակ: Օրինակ՝ «Յուվենտուսն» ավելի մրցունակ է այս մրցաշրջանում եւ դարձել է ավելի ուժեղ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Radio Uno-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի չեմպիոնը 5:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում