10:08  ,  24 փետրվարի, 2017

Միխայիլ Մարկոսովը գրավել է «Կուբանի» դարպասը

Կիպրոսում ավարտին մոտեցող Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի (մրցաշրջանի երկրորդ հատվածին նախորդող մրցաշար) խաղարկության 15-րդ տեղի համար խաղում Սանկտ Պետերբուրգի «Դինամոն» 2:0 հաշվով հաղթել է Կրասնոդարի «Կուբանին»:

Պետերբուրգցիների առաջին գոլը 15-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին թեկնածու Միխայիլ Մարկոսովը: 31-ամյա հարձակվողը փոխարինվել է 53-րդ րոպեին:

Տեսանյութում Մարկոսովի գոլը՝ 0:25-ից 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում