16:40  ,  22 փետրվարի, 2017

Ռունին որոշել է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին որոշել է չհեռանալ անգլիական ակումբից՝ չնայած Չինաստանի Սուպերլիգայից ստացած գայթակղիչ առաջարկին, գրում է Sky Sports-ը:

Վերջերս բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ անգլիացի հարձակվողը որոշում է կայացրել տեղափոխվել չինական ակումբ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նրա գործակալին թույլ է տվել սկսել բանակցություններ: Չինաստանում 31-ամյա Ռունիի ծառայություններով հետաքրքրված են «Գուանչժոու Էվերգրանդն» ու «Բեյցզին Գոանը»: Նրանք Անգլիայի հավաքականի ավագին առաջարկում էին շաբաթական մեկ միլիոն եվրո աշխատավարձ, ինչը նրան կդարձներ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Սակայն Ռունին մերժել է եւ ցանկանում է շարունակել ելույթներն անգլիական ակումբում, որի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամռանը:

Հիշեցնենք, որ Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 28-ին: Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 17 խաղում դարձել է 2 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում