Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում անցկացվել են 4 խաղեր, որոնցից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը: Այն գլխավորում է «Դետրոյտի» խաղացող Կենտավիուս Կոլդուել-Պոուլի հաղթական 3 միավորանոց նետումը «Տորոնտոյի» դեմ խաղում:
NBA, կանոնավոր առաջնություն
«Մինեսոտա» – «Չիկագո»՝ 117:89 (34:17, 23:23, 27:25, 33:24)
«Նյու Յորք» – «Սան Անտոնիո»՝ 94:90 (18:21, 24:27, 27:17, 25:25)
«Տորոնտո» – «Դետրոյտ»՝ 101:102 (27:25, 24:20, 31:21, 19:36)
«Սակրամենտո» – «Նոր Օրլեան»՝ 105:99 (23:29, 30:27, 23:17, 29:26)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում