Երեւանում ավարտվեց Արցախի անկախության 20-ամյակին նվիրված շախմատային մրցաշարը: 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը:
Հաղթողից կես միավորով հետ մնաց Գրիգոր Դիլանյանը: Երրորդ մրցանակին արժանացավ Տիգրան Ս. Պետրոսյանը, որը վաստակեց 5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ երեք այլ մասնակիցներից, հաղորդում է Armchess.am-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում