21:44  ,  31 հունվարի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ամեն մրցաշար կարեւոր է

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարեւոր է համարում հաղթանակները բոլոր մրցաշարերում:

«Ամեն մրցաշար կարեւոր է: Առավելագույն ջանք կգործադրենք բոլոր մրցաշարերում հաղթելու համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ տեղում է: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը դուրս է եկել Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ, Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ, Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում