22:19  ,  27 հունվարի, 2017

Tata Steel Chess. Արոնյանը ոչ ոքի խաղաց Վոյտաշեկի հետ եւ բաժանում է 3-5-րդ տեղերը

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտին մոտեցող Tata Steel Chess սուպերմրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով միավորը կիսեց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ եւ ունի 6.5 միավոր: Միանձնյա առաջատար ամերիկացի Ուեսլի Սոն է՝ 7.5 միավոր:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:

Tata Steel Chess-2017, 11-րդ տուր

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Յի Վեյ (Չինաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Սո՝ 7.5, Վեյ՝ 7, Արոնյան, Կարլսեն, Էլյանով՝ 6.5-ական, Ադհիբան, Կարյակին՝ 6-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 5.5-ական, Նեպոմնյաշչի, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 4.5-ական, Ռապորտ՝ 4, Վան Վելի՝ 2.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով