09:58  ,  26 հունվարի, 2017

Պաշտոնական. Մաուրո Գեւգեոզյանը կխաղա Արգենտինայում (ֆոտո)

Կոլումբիայի «Աթլետիկո Բուկարամանգայի» ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը կխաղա Արգենտինայում: 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Բուենոս Այրեսի «Աթլետիկո Տեմպերլեյ», հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Գեւգեոզյանը մոտ է չիլիական «Ունիվերսիդադ դե Կոնսեպսյոն» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը չի կայացել: Նա 2016-ից էր հանդես գալիս «Աթլետիկո Բուկարամանգայում», որի կազմում մասնակցել է Կոլումբիայի ընթացիկ առաջնության 23 խաղի եւ խփել է 11 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով