23:38  ,  24 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը 9-րդ տուրից հետո բաժանում է 5-7-րդ տեղերը

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող Tata Steel Chess սուպերմրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց միաձնյա առաջատար, ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ 5 միավորով բաժանում է 5-7-րդ տեղերը:

Մրցաշարի ավարտին մնացել է չորս տուր:

Tata Steel Chess-2017, 9-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 1:0

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Յի Վեյ (Չինաստան) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 9-րդ տուրից հետո. Սո՝ 6 միավոր, Կարլսեն, Էլյանով, Վեյ՝ 5.5-ական, Ադհիբան, Կարյակին, Արոնյան՝ 5-ական, Հարիկրիշնա, Գիրի՝ 4.5-ական, Անդրեյկին, Վոյտաշեկ՝ 4-ական, Ռապորտ, Նեպոմնյաշչի՝ 3.5-ական, Վան Վելի՝ 1.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով