00:53  ,  24 հունվարի, 2017

Աֆրիկայի Գավաթ. Սենեգալն ու Թունիսը փլեյ-օֆֆում են

Գաբոնում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային մրցաշարը B խմբում ընդգրկված թիմերի համար: Երրորդ տուրում Սենեգալի եւ Ալժիրի հավաքականները խաղացին ոչ ոքի՝ 2:2: Զիմբաբվեի թիմը 2:4 հաշվով պարտվեց Թունիսի հավաքականին:

Քառորդ եզրափակիչ դուրս եկան Սենեգալն ու Թունիսը:

Աֆրիկայի Գավաթ, B խումբ, երրորդ տուր

Սենեգալ - Ալժիր՝ 2:2

Պապե Դիոպ, 43, Մուսա Սով, 53 - Իսլամ Սլիմանի, 10, 52

Զիմբաբվե - Թունիս՝ 2:4

Նոուլեջ Մուսոնա, 42, Թենդայ Նդորո, 58 – Նաիմ Սլիտի, 9, Յուսեֆ Մսակնի, 22, Թահա Հենիսի, 36, Վահբի Հազրի, 45, 11մ

B խումբ. Սենեգալ՝ 7 միավոր, Թունիս՝ 6, Ալժիր՝ 2, Զիմբաբվե՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում