23:45  ,  23 հունվարի, 2017

Խուան Մատան՝ իր ինքնագոլի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է «Սթոք Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում իր ինքնագոլը:

«Խաղը դառը նստվածք թողեց: Քիչ գոլային պահեր չստեղծեցինք, սակայն գնդակը չէր հայտնվում դարպասում: Շատ տհաճ է գրավել սեփական դարպասը՝ փորձելով կանխել գոլը: Նույնիսկ, չեմ հիշում՝ երբ էի նախորդ անգամ ինքնագոլ ունեցել: Կարծես՝ առաջին անգամ է: Երբ այդպիսի բան է տեղի ունենում, ցավալի է: Բայց մենք պետք է շարժվենք առաջ»,- Խուան Մատայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում