22:44  ,  23 հունվարի, 2017

Իշխան Գելոյանը փորձաշրջան է անցնում «Նեֆտեխիմիկում»

Կիսապաշտպան Իշխան Գելոյանը փորձաշրջան է անցնում «Նեֆտեխիմիկում», որը եզրափակում է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը:

24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ստուգողական հանդիպումների Կարագանդայի «Շախտյորի» (1:2) եւ ռումինական «Պանդուրիի» (0:0) դեմ:

Գելոյանը հեռացել է Կրասնոյարսկի «Ենիսեյից», որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Իշխան Գելոյանը հանդես էր գալիս Կալինինդրադի «Բալթիկայում»՝ 34 հանդիպումներում խփելով 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս