14:50  ,  23 հունվարի, 2017

Շվեդիայի հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա» (ֆոտո)

Շվեդական ԱԻԿ-ի 17-ամյա հարձակվող Ալեքսանդեր Իսակը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ, հայտնում է Բունդեսլիգայի թվիթերյան էջը։

Շվեդիայի հավաքականի խաղացողը գերմանական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում։ Գործարքը պետք է հաստատի ՖԻՖԱ-ն, քանի որ Իսակն անչափահաս է։ Նա «Բորուսիաում» կխաղա 14 համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ վերջերս Ալեքսանդեր Իսակը դարձել է Շվեդիայի հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա աչքի էր ընկել Սլովակիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որում Շվեդիայի թիմը հաղթել է 6:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում