19:35  ,  22 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանի երկրորդ հաղթանակը

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ եւ վաստակել է 4.5 միավոր: Արոնյանն այս մրցաշարում հաղթել էր նաեւ ուկրաինացի Պավել Էլյանովին:

Առաջատար Ուեսլի Սոն ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ ունի 5.5 միավոր:

Tata Steel Chess-2017, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Յի Վեյ (Չինաստան) 

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) 

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5 

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Սո՝ 5 միավոր, Էլյանով, Կարլսեն՝ 4.5-ական, Կարյակին, Գիրի՝ 4-ական, Արոնյան, Հարիկրիշնա, Անդրեյկին, Ադհիբան՝ 3.5-ական, Վոյտաշեկ՝ 3, Նեպոմնյաշչի՝ 2.5, Ռապորտ՝ 2, Վան Վելի՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով