23:08  ,  20 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը բաժանում է 4-6-րդ տեղերը

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 3.5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Միանձնյա առաջատարի դիրքը պահպանեց ամերիկացի Ուեսլի Սոն՝ 4.5 միավոր:

Tata Steel Chess-2017, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1:0

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Յի Վեյ (Չինաստան)՝ 0:1

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 0.5:0.5

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Սո՝ 4.5 միավոր, Կարլսեն, Էլյանով՝ 4-ական, Վեյ, Արոնյան, Գիրի՝ 3.5-ական, Հարիկրիշնա, Կարյակին, Վոյտաշեկ, Անդրեյկին՝ 3-ական, Ադհիբան՝ 2.5, Նեպոմնյաշչի՝ 2, Ռապորտ՝ 1.5, Վան Վելի՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով