09:11  ,  20 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հունվարի 20-ին կկայանա 6-րդ տուրը: Կենտրոնական պարտիայում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը: Հայկական շախմատի առաջատարը կխաղա սպիտակներով: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:30-ին:

Նախորդ տուրում Արոնյանը 4 ոչ ոքիներից հետո հաղթել էր ուկրաինացի Պավել Էլյանովին եւ 3 միավորով բարձրացել չորրորդ տեղ: Մագնուս Կարլսենն ունի 3.5 միավոր:

Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:

Tata Steel Chess-2017, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Յի Վեյ (Չինաստան)

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)

Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Սո՝ 4 միավոր, Կարլսեն, Էլյանով՝ 3.5-ական, Արոնյան՝ 3, Գիրի, Վեյ, Անդրեյկին, Կարյակին, Հարիկրիշնա, Վոյտաշեկ՝ 2.5-ական, Նեպոմնյաշչի, Ադհիբան՝ 2-ական, Ռապորտ՝ 1.5, Վան Վելի՝ 0.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում