16:41  ,  19 հունվարի, 2017

Tata Steel Chess-ի մասնակիցները ֆուտբոլ են խաղացել, Կարլսենի թիմը հաղթել է (ֆոտոշարք)

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարի մասնակցիները ֆուտբոլ են խաղացել հանգստյան օրը:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորած թիմը 6:2 հաշվով հաղթել է հոլանդացի Լյուկ վան Վելիի թիմին: Լեւոն Արոնյանը ֆուտբոլային խաղի մասնակիցների թվում չի եղել, հայտնում է մրցաշարի կայքը:

Հիշեցնենք, որ Tata Steel Chess-ում հունվարի 19-ին կանցկացվի 5-րդ տուրը, որում հայկական շախմատի առաջատարը սեւերով կխաղա միանձնյա առաջատար Պավել Էլյանովի հետ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս