14:10  ,  19 հունվարի, 2017

«Ռեալի» երկրպագուները դժգոհ են Ռոնալդուից (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործողություններից դժգոհ են մնացել Վիգոյի «Սելտայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում, որում Արքայական ակումբը տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով:

Հանդիպումից հետո իսպանական AS թերթն անցկացրել է հարցում՝ իմանալու համար «Ռեալի» երկրպագուների կարծիքը Ռոնալդուի վերաբերյալ: Գրեթե բոլոր հարցվածները դժգոհել են Պորտուգալիայի հավաքականի ավագի խաղից՝ նշելով, որ նա աննկատ էր խաղադաշտում: Որոշ երկրպագուներ Ռոնալդուին խորհուրդ են տվել տեղափոխվել Չինաստան, իսկ «Ռեալին»՝ ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» եւ «Սելտայի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին Վիգոյում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում