12:52  ,  19 հունվարի, 2017

NBA. Ուեստբրուկի թրիփլ-դաբլը չխանգարեց «Գոլդեն Սթեյտին», Դյուրանտի 40 միավորներն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը վստահ հաղթանակ տարավ «Օկլահոմայի» նկատմամբ՝ 121:100:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օկլահոմայի» նախկին խաղացող Կեւին Դյուրանտը, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 40 միավոր: «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը վաստակել է 27 միավոր եւ 21-րդ թրիփլ-դաբլը գրանցել այս մրցաշրջանում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Դարիո Շարիչի հրաշալի պաշտպանողական գործողությունը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Օկլահոմա»՝ 121:100 (30:31, 26:25, 37:22, 28:22)

«Սակրամենտո» – «Ինդիանա»՝ 100:106 (34:21, 26:20, 19:30, 21:35)

«Ֆիլադելֆիա» – «Տորոնտո»՝ 94:89 (25:21, 21:23, 22:21, 26:24)

«Վաշինգտոն» – «Մեմֆիս»՝ 104:101 (30:24, 36:27, 17:26, 21:24)

«Շառլոտ» – «Պորտլենդ»՝ 107:85 (23:26, 31:20, 25:26, 28:13)

«Բոստոն» – «Նյու Յորք»՝ 106:117 (34:31, 20:32, 29:25, 23:29)

«Նոր Օրլեան» – «Օռլանդո»՝ 118:98 (32:29, 33:23, 27:21, 26:25)

«Հյուսթոն» – «Միլուոկի»՝ 111:92 (22:27, 30:12, 27:26, 32:27)

«Դետրոյտ» – «Ատլանտա»՝ 118:95 (42:18, 27:27, 25:23, 24:27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում