11:21  ,  19 հունվարի, 2017

Սերխիո Ռամոսն անպատվել է «Սելտայի» հարձակվողին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում անպատվել է «Սելտայի» իսպանացի հարձակվող Յագո Ասպասին:

Mundo Deportivo-ի համաձայն՝ հենց այդպիսի վիրավորանքներ իսպանացի պաշտպանը Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իր հասցեին լսել էր «Սեւիլիայի» ֆանատներից: Այդ հանդիպումից հետո Ռամոսը նշել էր, որ ցավ է ապրում՝ լսելով իր առաջին ակումբ «Սեւիլիայի» ֆանատներից վիրավորանքներ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 1:2 հաշվով տնային պարտություն էր կրել «Սելտայից»: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում