10:58  ,  19 հունվարի, 2017

«Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր կնքեց Մարլոնի հետ

«Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպան Մարլոն Սանթոսի հետ, հայտնում է Sport.es-ը:

Մինչեւ այս 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով խաղում էր «Բարսելոնայի» երկրորդ թիմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր բրազիլական «Ֆլումինենսեին»: Բրազիլական ակումբը 21-ամյա Մարլոնի տեղափոխության համար կստանա 6 միլիոն եվրո, որի 5.5 միլիոնը «Բարսելոնան» արդեն վճարել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում