15:15  ,  18 հունվարի, 2017

Աֆրիկայի կրկնակի չեմպիոնը՝ ահաբեկիչների ցուցակում

Եգիպտոսի իշխանությունները ֆուտբոլի Աֆրիկայի կրկնակի չեմպիոն, Եգիպտոսի հավաքականի նախկին կիսապաշտպան Մոհամեդ Աբուտրիկային ընդգրկել են ահաբեկիչների ցուցակում՝ կապված «Մուսուլման եղբայրները» խմբավորման հետ, գրում է BBC-ն։

Այժմ նախկին ֆուտբոլիստը չի կարող դուրս գալ Եգիպտոսի տարածքից, իսկ նրա անձնագիրն ու հաշիվները սառեցվել են։

Գանայում կայացած Աֆրիկայի 2008թ․ Գավաթի ժամանակ 38-ամյա Աբուտրիկային ցուցադրել է շապիկ, որի վրա եղել է Գազայի հատվածի բնակիչներին աջակցող գրություն։ Բացի այդ, նրան կասկածում են ահաբեկիչներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ։ Աբուտրիկային հերքում է բոլոր մեղադրանքները եւ պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը։

2008-ին Մոհամեդ Աբուտրիկային ճանաչվել էր Աֆրիկայի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ զիջելով միայն Էմանուել Ադեբայորին։ Նա 4 անգամ ճանաչվել է նաեւ Աֆրիկայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ (2006, 2008, 2012, 2013)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում