09:15  ,  19 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյան vs Պավել Էլյանով

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հանգստյան օրվանից հետո հունվարի 19-ին կանցկացվի 5-րդ տուրը:

Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի միանձնյա առաջատար Պավել Էլյանովին, որն ունի 3.5 միավոր: Հայկական շախմատի առաջատարը նախորդ 4 պարտիաներն ավարտել է ոչ ոքի եւ հավաքել 2 միավոր: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:30-ին:

Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:

Tata Steel Chess-2017, 5-րդ տուր

Պավել Էլյանով (Ուկրաինա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)

Յի Վեյ (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Էլյանով՝ 3.5, Կարլսեն, Սո՝ 3-ական, Հարիկրիշնա, Կարյակին՝ 2.5-ական, Անդրեյկին, Վեյ, Գիրի, Արոնյան՝ 2-ական, Նեպոմնյաշչի, Վոյտաշեկ՝ 1.5-ական, Ռապորտ, Ադհիբան՝ 1-ական, Վան Վելի՝ 0.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում