14:08  ,  17 հունվարի, 2017

Դիեգո Մարադոնան վերադառնում է «Նապոլի»

«Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կվերադառնա իտալական ակումբ եւ կզբաղեցնի նոր պաշտոն: «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը կդառնա իտալական ակումբի դեսպանն ամբողջ աշխարհում:

«Մենք հանդիպել ենք եւ երկար զրուցել: Երբ Մարադոնան կլուծի հարկերի հետ կապված խնդիրները, նա կդառնա «Նապոլիի» դեսպանն ամբողջ աշխարհում»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մարադոնան «Նապոլիում» խաղացել է 1984-1991-ը՝ 2 անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս