15:10  ,  17 հունվարի, 2017

Զիդան. Այս պարտությունը մեզ կդարձնի ավելի ուժեղ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սեւիլիայից» կրած պարտությունն օգտակար կլինի Արքայական ակումբի համար:

«Այս պարտությունը մեզ կդարձնի ավելի ուժեղ»,- խաղից հետո իր ֆուտբոլիստներին ասել է ֆրանսիացի մասնագետը, փոխանցու է Marca-ն: 

Հիշեցնենք, որ «Ռեալը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 խաղերում՝ սահմանելով անպարտելի շարքի ռեկորդ իսպանական ակումբների շրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում