11:47  ,  13 հունվարի, 2017

Ռոնալդուն Խամես Ռոդրիգեսին համոզել է չհեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին համոզել է չհեռանալ Արքայական ակումբից, հաղորդում է Marca-ն:

Կոլումբիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը գայթակղիչ առաջարկ է ստացել Լոնդոնի «Չելսիից», սակայն Ռոնալդուի հետ զրուցելուց հետո մտափոխվել է:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կոլումբացի կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի եւ, մեկնարկային կազմում հանդես գալով 4 անգամ, դարձել է 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում