Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Ստամբուլի «Գալաթասարայի» հարձակվող, Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Լուկաշ Պոդոլսկու կազմակերպած բարեգործական խաղին:
Ֆուտբոլային հանդիպումից հետո 36-ամյա բռնցքամարտիկը ֆեյսբուքյան էջում հրապարակել լուսանկար՝ Պոդոլսկու, Բրեմենի «Վերդերի» նախկին հարձակվող Աիլթոնի հետ եւ Ֆորումլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի որդի Միկի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում