18:25  ,  5 հունվարի, 2017

Ժոզե Մոուրինյո. Իմ ֆուտբոլիստները շատ լավ տղաներ են

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ անգլիական ակումբի երկրպագուները տպավորել են իրեն:

«Երկրպագուները ստիպեցին ինձ սիրահարվել թիմին: Դա մարդիկ են, որոնք հիշում են անցյալը, բայց ապրում ներկայով: Նրանք պահպանում են ավանդույթները եւ հավատում են լուսավոր ապագային՝ թիմի կողքին լինելով նաեւ դժվար պահերին: Դրանք շատ կարեւոր բաներ են ինձ համար: Այդ ամենն ինձ ստիպեց սիրահարվել այս ակումբին: Սակայն ինձ դուր են գալիս նաեւ իմ ֆուտբոլիստները, թե ինչպես են նրանք խաղում ու ստեղծագործում: Նրանք շատ լավ տղաներ են, որոնց հետ ես սիրում եմ աշխատել: Ես շատ երջանիկ եմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չի պարտվել 13  խաղ անընդմեջ: Մանչեսթերցիները նման անպարտելի շարք նախորդ անգամ ունեցել էին 2013 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում