00:56  ,  29 դեկտեմբերի, 2016

Էրիկ Բայի. Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է

Այս ամռանը իսպանական «Վիլյառեալից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային հիացած է պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից:

«Մոուրինյոն մեծագույն մարզիչ է, լավագույնն է աշխարհում: Մեծագույն հաճույք է նրա հետ աշխատելը, նրանից սովորելը: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ հաջողությամբ կարիերաս կշարունակեմ այստեղ: Շատ երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հավանում եմ ակումբը, թիմակիցներիս»,- Էրիկ Բայիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Բային 17 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում