22:32  ,  28 դեկտեմբերի, 2016

Աշխարհի առաջնություն. Լեւոն Արոնյանը 9-րդն է, չեմպիոնը Վասիլի Իվանչուկն է

Ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հաղթանակով ավարտվեց Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Իվանչուկը 15 հնարավորից վաստակեց 11 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որոնք եւս վաստակել են 11-ական միավոր:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 9.5 միավորով գրավեց 9-րդ տեղը: Հայ գրոսմայստերը տարավ 6 հաղթանակ, այդ թվում Իվանչուկի նկատմամբ:

Հրանտ Մելքումյանը 9 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը, Վլադիմիր Հակոբյանը վաստակեց 7.5 միավոր եւ գրավեց 50-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով