14:40  ,  17 դեկտեմբերի, 2016

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորել են Արթուր Պետրոսյանին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը: ՀՖՖ-ն ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Պետրոսյանին շնորհավորել են տեսաուղերձի միջոցով:

Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է մեկ խաղ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում 3:2 հաշվով հաղթելոց Չեռնոգորիայի թիմին, որը չէր կարողացել պահպանել 2 գոլի առավելությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English