09:20  ,  14 դեկտեմբերի, 2016

TotoGaming-ը վերափոխել է կայքի դիզայնը

TotoGaming ընկերությունը թարմացրել եւ վերափոխել է կայքի՝ www.totogaming.am-ի, դիզայնը: Ռեդիզայնի արդյունքում կայքն օգտատերերի համար ավելի լավ, հեշտ կառավարելի ու մատչելի է դարձել: TotoGaming-ից հայտնում են, որ կայքում սպորտի եւ սլոթ խաղերի սիրահարների համար ներկայացված է լայն տեսականի: Սպորտային իրադարձություններ նախընտրողները կարող են դիտել տարեկան ավելի քան 50.000 խաղ՝ Live  հեռարձակմամբ, ինչպես նաեւ վայելել առաջարկվող 500.000 սպորտային իրադարձությունները, իսկ սլոթ նախընտրողները համար ներկայացված են ավելի քան 500 խաղեր: Բացի այդ, պոկերի, բլեք ջեքի եւ ռուլետկայի երկրպագուներին սպասում է իրական շփում Live դիլերների հետ:

Կայքում մեկնարկել է 2 նոր խաղ՝ «Տոտո21» եւ «Նարդի»։ Ավանդական նարդին ներկայանում է 3 տեսակներով՝ «Կարճ», «Հիպեր» եւ «Նակ»,  որոնք տարբերվում են խաղաքարերի դասավորությամբ եւ յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկություններով: Նշենք, որ Նարդի–ում գործում է ռիսկերի ստուգման եզակի համակարգ: Այն վերահսկում է խաղի ընթացքը, բացահայտում ռոբոտ-ծրագրերի հնարավոր օգտագործումը եւ կանխարգելում դրանց գործողությունը՝ ապահովելով արդար խաղ մասնակիցների միջեւ։

Արագ եւ պարզ խաղ փնտրողների համար կայքում եւս առաջարկ կա, այն է՝ «Տոտո 21» խաղը, որի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում TotoGaming ընկերությունն է: Բոլորին ծանոթ 21 խաղն այստեղ ներկայացված է նորովի: Հետաքրքիր, հանրահայտ խաղն արդեն օնլայն հարթակում: Խաղերն ուղեկցվում են ձայնային եւ անիմացիոն հետաքրքիր լուծումներով՝ դարձնելով դրանք հնարավորինս իրականին մոտ:

Լայն տարածում գտած «ՏոտոԲլոտ» խաղի երկրպագուների համար TotoGaming-ը Ամանորի առթիվ անակնալ է պատրաստել: «ՏոտոԲլոտ»–ում պարզապես անհրաժեշտ է ստեղծել սեղան, կազմել «4 թուղթ» կոմբինացիա եւ դառնալ Hyundai Solaris–ի հաղթող:

Բուքմեյքերական ոլորտում TotoGaming-ը գործում է ավելի քան 12 տարի  www.totogaming.am կայքով:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում