18:48  ,  11 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլն «Օլդ Տրաֆորդում» եւ Պրեմյեր լիգայում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփեց Մանչեսթեր «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում եւ Անգլիայի առաջնությունում: Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում Մոուրինյոյի գլխավորած թիմն ընդունել է Լոնդոնի «Տոտենհեմին»: Մխիթարյանը հաշիվը բացեց 29-րդ րոպեին՝ Էրերայի փոխանցումից հետո կատարելով անհատական անցում: Ընթանում է առաջին խաղակեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում