17:20  ,  9 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)

Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ է գտել թիմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Մարկոս Ռոխո, Էրիկ Բայի, Էշլի Յանգ, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Անտոնի Մարտիալ, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում