12:30  ,  9 դեկտեմբերի, 2016

Մայքլ Օուենն ու Փոլ Սքոուլզը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Մայքլ Օուենն ու Փոլ Սքոուլզն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղից հետո անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանին, որը դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ:

«3-4 շաբաթ առաջ մտածում էի, որ Մխիթարյանը շատ շուտով սկսելու է բացահայտել իր պոտենցիալը, եւ դա տեղի է ունենում հիմա: Նա Մատային գերազանցում է արագությամբ: Մատան տիրապետում է դրիբլինգի, բայց դժվար թե կարողանա իր տեխնիկան ցուցադրել բարձր արագության տակ: Իսկ Մխիթարյանը մրցակիցներին շրջանցում է արագության վրա»,- ասել է  Սքոուլզը:

«Մխիթարյանը պետք է միշտ խաղա, կարեւոր չէ, թե որ դիրքում: Իմ թիմում նա միշտ մեկնարկային կազմում է եղել: Նրա խփած գոլի դրվագում Ռունին հիանալի բացվեց, սակայն չի կարելի խոսել այդ գոլի մասին՝ չհիանալով Մխիթարյանով: Հենրիխը շատ լավ է խաղում, իսկ հիմա խփեց առաջին գոլը, որը ստացվեց շատ տպավորիչ»,- ասել է Մայքլ Օուենը, փոխանցում է mirror.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Օդեսայում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես եկավ 85 րոպե եւ Եվրոպայի լիգայի վարկածով ընդգրկվել է խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման 8 հավակնորդների թվում: Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով