12:06  ,  9 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի վարկածով ընդգրկվել է խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման 8 հավակնորդների թվում:

Հայաստանի հավաքականի ավագից բացի, թեկնածուների թվում են նաեւ՝ Ֆրանչեսկո Տոտին («Ռոմա»), Էդերը («Ինտեր»), Մուսա Սոուն («Ֆեներբահչե»), Յոն Գվիդետին («Սելտա»), Անվար Էլ Ղազրին («Այաքս»), Թայսոնը («Շախտյոր») եւ Նիկոլաս Ստանչուն («Անդերլեխտ»): Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ ուկրաինական «Զարյայի» դեմ արտագնա խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 85 րոպե եւ դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով