22:10  ,  6 դեկտեմբերի, 2016

Գեւորգ Ղազարյանը` տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն արժանացել է 7.8 գնակատականի:

Հիշեցնենք, որ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խաղում Ղազարյանը 5-րդ րոպեին բացել էր հաշիվը, իսկ «Մարիտիմուն» հաղթել էր 2:1 հաշվով: Հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես է եկել 89 րոպե եւ առաջին գոլն էր խփել ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում