21:25  ,  6 դեկտեմբերի, 2016

Ռոնալդուին սպառնում է 6 տարվա ազատազրկում

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու համար: Այդ մասին հայտարարել է Ֆինանսական մասնագետների խորհրդի (Gestha) գլխավոր տնօրեն Խոսե Մարիա Մոլինեդոն:

«Ներկայացված տվյալներով, կա ենթադրելու բոլոր հիմքերը, որ ֆուտբոլիստը կատարել է 160 միլիոն եվրոյի մեքենայություն: Եթե դա ապացուցվի, Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է 6 տարվա ազատազրկում: Եթե նա համագործակցի հետաքննության հետ, ապա պատժամիջոցը կլինի 3 տարի: Եթե հայտնաբերվեն մեղմացնող հանգամանքներ, ապա՝ 2 տարի»,- Մոլինեդոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն հարկերից խուսափել է տարբեր սխեմաներով։ Մասնավորապես, նա կարող էր հովանավորչական պայմանագիր կնած լինել Multisport Image Management դուբլինյան ընկերության միջոցով։ Բանն այն է, որ Իռլանդիայում եկամտահարկը 12,5 տոկոս է, իսկ Իսպանիայում՝43,5 տոկոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում