00:50  ,  5 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան vs «Էվերտոն»

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

Հիշեցնենք, որ 1:1 հաշվով ավարտված խաղում Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր: Նա փոխարինվեց 85-րդ րոպեին, ինչից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գոլ բաց թողեց 11 մետրանոցից: Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Մխիթարյանին փոխարինած Մարուան Ֆելաինին: «էվերտոնի» նախկին խաղացողի համար դա 100-րդ հանդիպումն էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում