00:20  ,  4 դեկտեմբերի, 2016

«Շապեկոենսեի» ֆուտբոլիստներին տնային ստադիոնում հրաժեշտ է տվել 100 հազար մարդ (ֆոտո)

Մոտ 100 հազար մարդ հավաքվել է Բրազիլիայի Շապեկո քաղաքում գտնվող «Արենա Կոնդե» ստադիոնում եւ հարակից տարածքում, որպեսզի հրաժեշտ տա «Շապեկոենսեի» զոհված ֆուտբոլիստներին, գրում է Independent-ը:

Ինքնաթիռի կործանումից զոհված ֆուտբոլիստների, մարզիչների ու ակումբի աշխատակիցների մարմինները Բրազիլիա էին տեղափոխել նախօրեին: Ստադիոնում էր նաեւ «Շապեկոենսեի» նախագահ Միշել Տեմերը:

Շատ երկրպագուներ արարողությանը հետեւել են ստադիոնի հարեւանությամբ գտնվող մեծ էկրանին:

Հիշեցնենք, որ Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մոտ կործանված ինքնաթիռում եղել էր 77 մարդ, որոնցից 6-ը ողջ են մնացել: «Շապեկոենսեի» ֆուտբոլիստները մեկնում էին «Աթլետիկո Նասիոնալի» դեմ Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչի խաղին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում