19:05  ,  3 դեկտեմբերի, 2016

Ջերարդն այս ձմռանը կարող է վերադառնալ «Լիվերպուլ»

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն այս ձմռանը կարող է սկսել մարզչական կարիերա:

The Guardian-ի համաձայն՝ Անգլիայի հավաքականի նախկին ավագը կարող է գլխավորել «Լիվերպուլի» մինչեւ 23 տարեկանների թիմը: Լիվերպուլցիների Մ-23 թիմի գլխավոր մարզիչ Մայքլ Բիլն առաջարկ է ստացել գլխավորել բրազիլական «Սան Պաուլուն»:

Հիշեցնենք, որ 36-ամյա Ջերարդը վերջերս է ավարտել կարիերան, իսկ նրա վերջին ակումբն էր ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին»: Անգլիացի կիսապաշտպանը «Լիվերպուլի» համակարգում եղել է 1987-2015-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում