Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն Լիսաբոնի «Բենֆիկային»:
Տանտերերի կազմում խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը մեկնարկային կազմում հանդես է եկել 89 րոպե: Դա Ղազարյանի առաջին գոլն էր ընթացիկ առաջնությունում:
«Մարիտիմուն» 17 միավորով բարձրացել է 6-րդ տեղ, իսկ առաջատար «Բենֆիկան» ունի 29 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում